211652_close_icon
views-count994 դիտում article-date 15:02 24-04-2024

Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ

Հայաստանի պատկան մարմինները մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հավաստիացրել են, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատումից սահմանամերձ բնակավայրերի բնակիչների բոլոր  իրավունքները երաշխավորելու ուղղությամբ։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Մինչև սահմանազատման գործըթնացի մեկնարկը ես այցելել եմ Տավուշի մարզ: Այս գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո մեկնել եմ սահմանամերձ բնակավայրեր: Ինձ համար կարևոր է իմ մանդատի շրջանակում գործառույթ իրականացնելը, այսինքն՝ քաղաքացիների խնդիրները, մտահոգությունները արձանագրելը և մարդու իրավունքների տեսանկյունից դրանք հասցեավորելը: Քաղաքացիները մեզ բազմաթիվ մտահոգություններ են հայտնել իրենց անվտանգության, սեփականության իրավունքի և այլնի վերաբերյալ: Ես արձանագրել եմ այդ ամենը և թե՛ բանավոր հաղորդակցության միջոցով, թե՛ գրավոր պաշտոնապես ուղարկել եմ իրավասու մարմիններին: Այս պահին ինձ տրված է հավաստում, որ քաղաքացիների բոլոր իրավունքները երաշխավորելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում»,- ներկայացրեց նա: 

ՄԻՊ-ը վստահեցրեց՝ կարևորում է պրոցեսը մոնիթորինգի ենթարկելը: Վերջինիս խոսքով՝ քաղաքացիների իրավունքների վերաբերյալ խնդիրներ տեսնելու դեպքում անմիջապես հասցեավորելու է:

Նմանատիպ նյութեր