883 դիտում
13:29 25-04-2024
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն կունենա
Հայաստանի կառավարությունը Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է կայացրել։
Հարցն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
«Հիմք ընդունելով 2007 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարների կողմից ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագիրը՝ 2022թ. հոկտեմբերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը»,- նշված է հիմնավորման մեջ:

Նմանատիպ նյութեր
817 դիտում
10:54 24-02-2024
Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ ԱԳՆ
1009 դիտում
11:57 10-08-2024
Հայաստանում չգիտեն՝ երբ է բացվելու հյուպատոսությունը Թավրիզում
4119 դիտում
20:03 12-01-2017
Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի
Այս բաժնից
490 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1288 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
778 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր