211652_close_icon
views-count1165 դիտում article-date 23:06 26-04-2024

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ News.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։

«Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ:

Իսպիրյանը չի կարող լքել Հայաստանը, քանի որ կիրառված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը»,- նշել է պաշտպանը։

Նմանատիպ նյութեր