211652_close_icon
views-count1387 դիտում article-date 08:35 27-04-2024

Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ստորեւ ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ կազմված հերթական ՊԵԿ ակտը, գրեթե բառացի (տե՛ս բնօրինակը) տարակուսում է, որ ՊԵԿ-ը իր կարգավիճակը պետք է հաշվի առնի, այլ կերպ ասած՝ ՔՊ-ական կառավարությունը` դարերով գոյություն ունեցող՝ «օրենքի առաջ բոլորը հավասար են» սկզբունքը համարում է սխալ։

Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է «ազնվության եւ արդարության» լոզունգով եկածների դիմում-բողոքը։ «Հայփոստ» ՓԲԸ շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ամբողջությամբ արտացոլում են այսօրվա պատկերը. օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից»:

Նմանատիպ նյութեր