211652_close_icon
views-count961 դիտում article-date 19:57 29-04-2024

Դատախազության հաղորդման մեջ Աշոտյանին կատարված անդրադարձը չի համապատասխանում իրականությանը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործի վերաբերյալ անդրադարձում դատախազությունը  իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել։

««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը (91-92 էջեր) պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկությունների շարք։

1) Նշված քրեական գործով ՉԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԵԼ, որ պետությանը պատճառվել է 908 մլն ՀՀ դրամ վնաս։ Ավելին, հիմնավորվել է ճիշտ հակառակը` ըստ դատարանի, պետությանը վնաս չի պատճառվել: Հենց այդ պատճառով էլ 10.04.2024թ. դատարանն առանց քննության է թողել դատախազության ներկայացրած գույքային հայցը։

2) Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «ՎՆԱՍ» ՉԻ «ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ» և չէր էլ կարող «վերականգնվել»՝ այն պարզ պատճառով, որ մենք վճռականորեն մերժում ենք որևէ վնաս պատճառելու ենթադրությունը։

3) Համաձայն օրինական ուժի մեջ մտած երկու դատական ակտերի՝ Արմեն Աշոտյանին վերագրված արարքում ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է փողերի լվացման հիմնավոր կասկածը»,- գրել է Մելիքյանը։

Նմանատիպ նյութեր