211652_close_icon

«Վստրեչի Ապերի» գույքի մասին դատախազության ներկայացրած ցանկն իրականությանը չի համապատասխանում. փաստաբան. aravot.am

views-count26418 դիտում article-date 19:24 15-02-2022
Արամ Վարդանյանի՝ («Վստրեչի Ապեր») շահերի ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Սահակյանի պնդմամբ՝ դատախազության ներկայացրած հայցադիմումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ, անհիմն է: «Վարույթն ի սկզբանե եղել է ապօրինի։

Ամբողջ գործընթացը եղել է ապօրինի, իրավունքի կոպիտ խախտումներով։ Հայցադիմումն ակնհայտ անհիմն հայցադիմում է, որեւէ ապօրինի ծագում ունեցող գույք գոյություն չունի։ Մենք դատարանում դա կհիմնավորենք»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արամ Վարդանյանից, որ ավելի հայտնի է «Վստրեչի Ապեր» մականվամբ, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 10 բնակարանները, բնակելի տները, խանութը, շինությունները, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամասերը, 2 տրանսպորտային միջոցները, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 870.997.100 ՀՀ դրամ, 260.298.106 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 472.097.316 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր