211652_close_icon
views-count952 դիտում article-date 21:18 30-04-2024

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվեցին կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Վարչությունը որոշեց.
1.Ստեղծել Գյումրու տարածքային կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։

Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 11։00-ն։

Սահմանել, որ`
ա) Գյումրու ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 9 եւ Վերահսկողի 1 անդամից.

բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում է մայիսի 23-ին և ավարտվում մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին.

գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 27-ին.

դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունը սկսվում է մայիսի 28-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին։

2. Ստեղծել Մասիսի տարածքային կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։

Մասիսի տարածքային կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի մայիսի 20-ը՝ ժամը 17։00-ն։

Սահմանել, որ`
ա) Մասիսի ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 7 եւ Վերահսկողի 1 անդամից.

բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում է մայիսի 10-ին և ավարտվում մայիսի 13-ին՝ ժամը 18:00-ին.

գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 15-ին.

դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունն սկսվում է մայիսի 16-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին։

Նմանատիպ նյութեր