211652_close_icon
views-count1039 դիտում article-date 22:39 30-04-2024

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆ

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ: Փոխանցում է Tert.am-ը։

Երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։

«Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները», - ասել է Սմեդյարովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ղազախստանի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ։

Նմանատիպ նյութեր