211652_close_icon
views-count1300 դիտում article-date 14:59 02-05-2024

Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկանները թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին, նա շարունակում է մնալ դեպի Կիրանց գյուղ տանող ճանապարհին։

Համացանցում տարածված տեսանյութում Բագրատ Սրբազանը նշեց, որ միայնակ փակել է միջպետական ճանապարհը, ապա հավելում, որ ամաչում է հայ ոստիկանների համար։

«Ամաչում եմ, որ հայոց ոստիկանությունը ճանապարհը փակում է զուտ գյուղ այցելելու, մարդկանց տեսնելու համար, հասկանալու համար, թե ինչ վիճակում են գտնվում։ Ուրիշ բան չունեմ ավելացնելու։ Սա ստի պատմության խարաններից մեկն է, որ այսօր դաջվում է մեր բոլորի ճակատներին, առաջին հերթին՝ իրավապահ համակարգի», - ընդգծեց նա։

Նմանատիպ նյութեր