211652_close_icon
views-count1054 դիտում article-date 11:45 18-05-2024

«Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն», «Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն»․ Սանոսյանը հանդիպեց կիրանցեցիներին

Կիրանցում սահմանազատման, սահմանագծման աշխատանքները շարունակվում են։ Վաղ առավոտից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գնացել էր Կիրանց՝ հանդիպելու բնակիչների հետ։

Սանոսյանը, անդրադառնալով անվտանգության երաշխիքներին, նշեց, թե ճանապարհն իրենով կլինի անվտանգության երաշխիքը։

«Ճանապարհը կառուցենք ինքն իրենով կլինի անվտանգություն»,- ասաց նա։ Դիտարկմանը՝ գյուղը կիսվում է, նա ասաց․ «Դուք այդպես մտածեք, մենք էլ փորձում ենք ստեղծված իրավիճակը կառավարել»։

Սանոսյանը գյուղացիներին հայտնեց, թե գիծը կանցկացնեն, կտեսնեն՝ ում հողերն ինչպես է վնասվում, ամեն ինչ կկարգավորեն։

Կիրանցեցիների մեղադրանքներին՝ առանց իրենց տեղյակ պահելու են ստորագրել, նա պատասխանեց․ «Տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման պրոցես, փորձում ենք հաջորդ պրոցեսն իրականացնել»։

Մինչդեռ գյուղացիները շարունակում էին դժգոհել․ «Գյուղը կիսել են, թուրքին բերել կանգնեցրել են, ի՞նչ անվտանգության երաշխիք, իրենք էլ չգիտեն՝ ինչ են անում։ Ծախել են պրծել, էլ ի՞նչ են ուզում։ Երեկ եկան, ոչ ոք ժողովրդի կարծիքը չհարցրեց, ոնց ուզում են գծում են, նայի ժողովուրդը նստած լացում են, իրենք այնտեղ կանգնած։ Իրենց ոնց ձեռք է տալիս, այդպես էլ անում են, իրենք թուրքի հրաման են կատարում»։

Սանոսյանն էլ արձագանքեց, թե հասկանում են գյուղացիների մտահոգությունը, ընդունում են, ամեն ինչ անելու են, որ կառավարեն իրավիճակը։
«Մենք չենք այդ սահմանը գծել, դա գծվել է 1976 թվականից և միջազային իրավաբանորեն ճանաչված սահման է»,- ասաց նա։

Գյուղացիները շարունակեցին իրենց հարցադրումներն ու դժգոհություններn առաջադրել, ինչից հետո Սանոսյանը պարզապես հեռացավ։

«Աշխարհում նման բան չկա, որ իր կառավարության դեմ մարդը կռվի, որ իր հողը չտա ուրիշի։ Պարոն Ղալումյանն ասել է, դուք ցույց եք անում, Բաքուն տեսավ, որ այստեղ ակտիվ եք, դրա համար քարտեզն այդպես գծեց, դա խելացի մարդու ասած բա՞ն է»,- հավելեց կիրանցեցին։

Նմանատիպ նյութեր