991 դիտում
15:59 20-05-2024
Անգամ թnւրքերն իմ դիմաց ճանապարհ չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ հասել է Կիրանց, սակայն ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս նրանց մուտք գործել գյուղ:
«Վերից վար ապօրինի է այս ամենը՝ սկսած այս հակասահմանադրական սահմանազատումից ու Ալիևի դիմաց ծնկած վիճակից մինչ այս պահը»,- նշեց Սրբազանը:
Անդրադառնալով Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խոսքերին այն մասին, որ հայկական եկեղեցին, կաթողիկոսի գլխավորությամբ, ռևանշիզմ է քարոզում ողջ աշխարհում, Բագրատ Սրբազանն ասաց, որ Ալլահշուքյուր Փաշազադեն թող իր կարծիքը հայտնի ու թելադրված տեքստեր չասի:
«Ալլահշուքյուր Փաշազադեն ամեն ինչ էլ կարող է ասել, իսկ սեփական պետության ներկայացուցիչնե՞րն այսպես կոչված»,- շեշտեց նա:
Անդրադառնալով ճանապարհի փակ լինելուն՝ Սրբազանն ասաց, որ այս մարդիկ ոչ օրենք գիտեն, ոչ կարգ գիտեն ու ամբողջ երկիրը խառնել են իրար իրենց հակաօրինական գործունեությամբ ու քմահաճույքով:
«Խանություն է դարձել, սուլթանի իշխանության ներքո: Եկել եմ Կիրանց իմ ժողովրդին այցելելու, միշտ էլ այցելել եմ ու ոչ մեկ իմ դիմաց չի փակել, անգամ թուրքերը չեն փակել: Սրանից հետո անձնագրերով պետք է գյուղից գյուղ ճանապարհորդենք: Երկիրը դժոխք են սարքել»,- ընդգծեց նա:
Բագրատ Սրբազանը հրապարակային դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին.
«Պրն. նախարար, որպեսզի ոստիկանական ուժերի կողմից ավելորդ հրահրումներ չլինեն այստեղ, հրահանգ տվեք այս մարդկանց՝ մեզ արտոնեն հասնելու գյուղ ու մեր հայրենակիցներին տեսնելու, խաղաղ կերպով գնանք ու վերադառնանք»:

Նմանատիպ նյութեր
1300 դիտում
14:59 02-05-2024
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին
1393 դիտում
17:33 11-06-2024
Մինչև 19:00 ժամանակ եմ տալիս, որ հրապարակես խոստացածդ նկարները․ Արթուր Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանին
4120 դիտում
10:56 08-05-2014
Լարված իրավիճակ` «Արցախբանկում». բանկի աշխատակիցները թույլ չեն տալիս մարդկանց մտնել բանկ
Այս բաժնից
652 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
730 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին