913 դիտում
17:38 02-05-2024
Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատման գործընթացին:
Նախարարը հիշեցրեց՝ այդ գործընթացի արդյունքում կողմերը ստանալու են իրենց իրավական սահմանները։
«Սյուն ենք դնում, որ որևէ կողմ իրար վրա հարձակվելու պատճառ չունենա։ Երբ որ սահմաններում խնդիր կա, հստակություն չկա, դրանք երբեմն պատճառ են դառնում սահմանային վեճերի։ Հիմա հստակ սահմանային գիծը կա, ու դրանք կարող են նման երևույթները կանխել»,- ասաց նա։
Այնուհետև, երբ լրագրողը Սանոսյանին հարցրեց, թե արդյոք Ջերմուկում այդ սահմանը հստակ չէ՞ր, քանի որ ադրբեջանական կողմը այդ հատվածում հարձակվել է ու խորացել դեպի ՀՀ տարածք, նախարարը, վերցնելով բարձրախոսը, ինքը սկսեց հարցեր տալ լրագրողին։
«Ո՞րն է Ձեր առաջարկը։ Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում։ Դո՞ւք առաջարկում եք գնալ կռվի, քան խաղաղ լինի երկիրը։ Ոչ ոք ՀՀ տարածք չի փոխում»,- դիմելով լրագրողին՝ ասաց նախարարը։
Իսկ Սանոսյանի այն հարցին, թե որքա՞ն է կազմում ՀՀ տարածքային ամբողջականությունը, լրագրողը չպատասխանեց՝ նշելով, որ այնքան է, որքան եղել է մինչեւ նոր իշխանությունների գալը:
Նմանատիպ նյութեր
36140 դիտում
11:16 03-08-2018
Լեւոն Տեր Պետրոսյանը հայտարարեց. «Ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու». Արթուր Աղաբեկյանի վկայությունը
4034 դիտում
19:22 16-06-2021
Ես կընտրեմ հող ազատագրողների, որ մի օր ես ու սերունդներս էլ կարողանանք հող ազատագրել. Էդգար Էլբակյան
Այս բաժնից
823 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
679 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
964 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին