211652_close_icon
views-count742 դիտում article-date 18:50 06-05-2024

Արդարադատության նախարարն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժին։ Նախարարը շրջայց է կատարել վերանորոգված շենքում, ծանոթացել քաղաքացիների սպասարկման պայմաններին։

Գրիգոր Մինասյանին են ներկայացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Պրոբացիայի ծառայության կողմից կենտրոնում մատուցվող ծառայությունները։ Տեսակցությունների նոր կահավորված սենյակում կազմակերպվում են շահառուների հանդիպումներն իրենց երեխաների հետ:

Նախարարին են ներկայացվել նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակները։ Դրանք տեխնիկապես հարմարեցված են տեղում քաղաքացիների սպասարկումն արագ և օպերատիվ կազմակերպելու համար։

Շրջայցի ավարտին Արդարադատության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ծառայությունների ղեկավարների հետ։

Նմանատիպ նյութեր