211652_close_icon
views-count1321 դիտում article-date 19:12 06-05-2024

Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բառացիորեն երդմնակալության հաջորդ օրը (մայիսի 8-ին) նախագահը անցկացնում է առաջին խոշոր միջազգային միջոցառումը, այն է՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական հանդիպումը։ Դրանից հետո տեղի կունենա երկկողմանի հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև ավանդական ընկերական ընթրիք ԱՊՀ երկրների ղեկավարների համար»,- ասել է Ուշակովը։ Նա նշել է, որ «այս երկկողմ շփումը լինելու է շատ առարկայական, քննարկման շատ հարցեր կլինեն»։

«Վերջին շրջանում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն ղեկավարների միջև»,- ասել է Ուշակովը։

«Դուք գիտեք, որ Փաշինյանն ինքը ապրիլին ասել է, որ Մոսկվայի հետ հարաբերություններն անցնում են ծանր ժամանակներ։ Վերջերս նկատելիորեն նվազել են մեր երկրների միջև տարբեր մակարդակների շփումները։

Քննադատություն է հնչում և՛ Ռուսաստանի, և՛ ՀԱՊԿ-ի հասցեին»,- Ուշակովը։

Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Երևանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը, թեև դեռ դուրս չի եկել այդ կազմակերպությունից, միևնույն ժամանակ չի մասնակցում կառույցի համատեղ զորավարժություններին և պատրաստվում է զերծ մնալ դրա ֆինանսավորումից:

«Զուգահեռ Հայաստանը ցուցադրաբար զարգացնում է երկխոսությունն Արևմուտքի հետ, այդ թվում դիտարկում Է Եվրամիությանը միանալու տարբեր տարբերակներ, ակտիվանում են ՆԱՏՕ-ի գծով կապերը:

Այժմ շատ հարցեր են կուտակվել, որոնք քննարկում են պահանջում հենց առաջնորդների միջև», - ասել  է  Կրեմլի ներկայացուցիչը

Նմանատիպ նյութեր