211652_close_icon
views-count817 դիտում article-date 20:40 07-05-2024

Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը

Վեհափառ Հայրապետները շարունակում են խորհրդակցությունները։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժամեր առաջ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին կողմէ հրապարակուած յայտարարութեան գծով՝ Հայաստանէն ներս ստեղծուած կացութեան առնչուած։

Վեհափառ Հայրապետները տեսակէտներու փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրաւող ներկայ տագնապներուն շուրջ, մասնաւորաբար Տաւուշի մարզէն ներս ստեղծուած կացութեան լոյսին տակ։ Անոնք որոշեցին շարունակել իրենց խորհրդակցութիւնները՝ շեշտելով հայ եկեղեցւոյ առանցքային դերակատարութիւնը հայ ժողովուրդը ու Հայաստանը յուզող տագնապներու յաղթահարման գծով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր