211652_close_icon
views-count1207 դիտում article-date 11:49 08-05-2024

ՋԱՀ-ը մայիսի 3-ին կազմակերպեց բարեգործական երեկույթ՝ նվիրված մեծանուն գրող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը

10 տարի առաջ իր գործունեությունը սկսած «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) մայիսի 3-ին կազմակերպել էր Բարեգործական երեկույթ, որը նպատակ ուներ մեկ հարկի տակ համախմբել հիմնադրամի աջակիցներին՝ միասին ամփոփելու 10 տարիների կատարված աշխատանքը, գրանցած արդյունքները և կազմակերպել դրամահավաք Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման համար։

Հայոց մեծ բանաստեղծ Վահան Տերյանի կյանքն ու գործունեությունը հանրահռչակելու և նրա ժառանգությունը սերունդերին ներկայացնելու համար ՋԱՀ-ը 2019թ․ նախաձեռնեց վերականգնել մեծ բանաստեղծի տուն-թանգարանը, որը գտնվում էր անմխիթար վիճակում։ 2021թ․ մեծ հանդիսությամբ այցելուների առջև իր դռները բացեց տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը, որն արդիականցվել է համաշխարհային բոլոր  չափանիշներին համապատասխան: Երկրորդ փուլով նախատեսվում է վերականգնել տուն-թանգարանն ամբողջութամբ, ինչի համար էլ նախաձեռնվել էր միջոցառումը։

ՋԱՀ-ի և բարերարների միջև համագործակցության արդյունքում այս տարիների ընթացքում հիմնադրամը հաջողությամբ իրականացրել է Ջավախքի հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված 300-ից ավելի ծրագիր: Հիմնադրել և սպասարկել է 9 ԱրՄաթ կենտրոններ, կազմակերպել է 500 և ավել միջոցառում, վերանորոգել Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը, հիմնել  Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը, ստեղծել վիրտուալ թանգարաններ, հրատարակել գրքեր, անցկացրել փառատոններ, ցուցահանդեսներ, պոեզիայի օրեր և իրականացրել ճանաչողական այցեր։ 

Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման նպատակով նվիրատվությունները և նվիրատվությունների խոստումները կազմեց շուրջ 162,000 ԱՄՆ դոլար։ Ծրագրի ամբողջ բյուջեն 300,000 դոլար է, ուստի դրամահավաքը դեռևս շարունակվում է։Կոչ ենք անում միանալ այս կարևոր նախաձեռնությանը։

Բարեգործական երեկոն վարում էին հաղորդավարներ Ժակը և Լուիզա Ղամբարյանը: Երեկոն իրենց ելույթներով էլ ավելի վառ դարձրեցին Մավր Մկրտչյանը, Սրբուկը, Կամո Սեյրանյանը, Ռոման Խնկոյանը, Ռուսլան Էլյազյանը, Քերոբ Հովելյանը, Դավիթ Հակոբյանը, Վահագն Ռաշը, Վարդան Բադալյանը, «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խումբը և Կարինե Մուսիկյանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից գործարարներ, մշակույթի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և հիմնադրամի այլ  աջակիցներ։

 
 

Նմանատիպ նյութեր