211652_close_icon
views-count997 դիտում article-date 18:13 08-05-2024

Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի նպատակը եղել է  մայիսի 8-ին կայացացած Թուրքիա-Ադրբեջան  միջկառավարական  համատեղ տնտեսական հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրային համագործակցությանը, ներդրումների, մաքսային և կրթական ոլորտներին առնչվող հարցեր:

Նիստի արդյունքում՝ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի և Ալի Ասադովի կողմից արձանագրություն է ստորագրվել:

Երկօրյա պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է փոխանցել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավեր նամակը։

Նմանատիպ նյութեր