211652_close_icon
views-count964 դիտում article-date 15:12 09-05-2024

Ահազանգ իրավապահներին՝ մայրենիի դասագրքում առկա են թուրքական պատկերներ

Aravot.am-ի տեղեկություններով, մայիսի 2-ին ՔՀԲ-ից քննչական բաժին են փոխանցվել վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քր. դատ. օր-ի 176 հոդ. կարգով ընթացքը լուծելու համար բաժին ստացված Սեմյոն Բաբայանի դիմումի հիման վրա կազմված փաստաթղթերը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների կողմից կատարվում է դիտավորյալ թրքացում, քանի որ մայրենի լեզվի երկրորդ դասարանի դասագրքում առկա են թուրքական պատկերներ եւ բացակայում է ազգային բովանդակությունը: Ի դեպ, քաղաքացին նաեւ այդ թեմայով գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:
 

Նմանատիպ նյութեր