211652_close_icon
views-count1324 դիտում article-date 20:40 09-05-2024

Ես գիշերը այստեղ եմ մնալու, իմպիչմենթ ենք նախաձեռնելու եւ անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում թվարկեց իրենց անելիքների հաջորդականությունը։

Նա, մասնավորապես, նշեց․

«Եթե ձեզ համար թանկ է ձեր հայրենիքը, պետականությունը, մեր նահատակ զավակների արյունն ու կյանքը։ Այս 2-3 օրը որքան էլ դժվար լինի, այդ տառապանքի ճանապարհը պիտի անցնենք, որպեսզի այդ տառապանքով նվաճենք մեր հաղթանակը։ Չի լինելու ուրիշ ձեւ։ Հետեւաբար, քանի որ արհամարհել է ձեզ ու չի արձագանքել, դուրս է դրել իր կյանքից նրանց, ովքեր իրեն ընտրել են, իսկ այս պահանջը ողջ ժողովրդի պահանջն է, ոչ միայն հրապարակում հավաքված, այլ ամբողջ Հայաստանում ու Սփյուռքում, որն էլ բաժան-բաժան են արել, ընտանիքներ կան, որոնք իրար հետ չեն խոսում։ Մենք կստիպենք իրեն դա անել։ Առաջին քայլը, որն անելու ենք լինելու է Ազգային ժողովով նրան անվստահություն հայտնելն ու պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք Ազգային ժողովի 3 խմբակցությունների հետ այդ գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, թե ինչպես ու ինչ ճանապարհով, կքննարկենք։ Եթե արձագանքը շարունակում է լուռ մնալ, մենք խաղաղ, անհնազանդության գործողություններ ենք անելու»,- հայտարարեց նա։
 

Նմանատիպ նյութեր