211652_close_icon
views-count1267 դիտում article-date 22:05 12-05-2024

Վաղն առավոտյան ժամը 8-ից գործադուլներ, դասադուլներ, անհնազանդության ակցիաներ կլինեն. Բագրատ Սրբազան

Վաղն առավոտյան ժամը 8-ից պետք է պարալիզացվի ամբողջ Երևանը` տոտալ գործադուլներով, դասադուլներով։

Հանրապետության հրապարակում այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հանրահավաքին հայտարարեց Բագրատ սրբազան Գալստանյանը։

«Վաղն առավոտյան ես այցելելու եմ ստեղծագործական միություններ` գրողների, նկարիչների, Գիտությունների ակադեմիա, պատմության ինստիտուտ և այլ միություններ»,– հայտարարեց նա։

Նա նաև ասաց, որ այսպիսի հանրահավաքները կլինեն այն ժամանակ, երբ կլինեն դրանց անհրաժեշտությունը, սակայն ամեն օրվա ավարտին Սբ Աննա եկեղեցու բակում կհավաքվեն` օրը ամփոփելու համար։

Նմանատիպ նյութեր