211652_close_icon
views-count62556 դիտում article-date 10:28 10-05-2024

Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մակնիշի ավտոմեքենաներ. ոստիկանները տաք հետքերով պարզել են կրակողի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածտնի մարզային վարչությունում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Հովսեփյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Հարություն Պողոսյանի գլխավորությամբ: 

Ոստիկնաններն ու պարեկները նշված փողոցում հայտնաբերել են «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքնաներ:

«Mercedes»-ի առջևի դիմապակու, իսկ «Lada»-ի կողային հատվածի ապակու վրա են հայտնաբերվել կրակոցի հետքեր:
 
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի քննչական վարոչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Գրիգորյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Սուքիասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով Ա. Մխեյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և կրակոցներ արձակած քաղաքացու ինքնությունը:
 
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Արման Սահակյանը, պարեկ Նվեր Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Սաշա Վարդանյանը: 

Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը:

Գ. Շամշյան տեղեկություններով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մ-ն է և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր