211652_close_icon
views-count1213 դիտում article-date 21:03 10-05-2024

«Անենք անհրաժեշտը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, բավարարը, հետո կհասկանանք, թե ինչպե՞ս ենք անում անհնարինը». Սուրեն Պետրոսյան․ aravot.am

«Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել՝ մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու: Վերստին պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր ներկայի համար»,- Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

Բանախոսի համոզմամբ, խաղաղությունը տարածաշրջանում կարող է լինել միայն հզոր եւ կենսունակ Հայաստանի պարագայում. «Մենք ցավոք, չենք ընկալում աշխարհի կանոնները եւ կարծում ենք, որ ինչ-որ մեկը մեզ իրավունք պետք է նվիրի, այնինչ իրավունքը վաստակում եւ ձեռք են բերում»:

Իր մատուցմամբ, այն մարդիկ, ովքեր ասում են ռեսուրս չունենք, տապալված ենք, իրենց ներսում են տապալված. «Անսահմանափակ ռեսուրս ունենք, կամքն է բացակայում: Եկեք անենք անհրաժեշտը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, բավարարը, հետո կհասկանանք, թե ինչպե՞ս ենք անում անհնարինը»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր