211652_close_icon
views-count850 դիտում article-date 11:28 11-05-2024

ՔԿՀ դատապարտյալը հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ փաստաբան Տիգրան Եգորյանը յուրացրել է իրեն որպես վնասի փոխհատուցում հատկացված 2.500 եվրոն. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ Նուբարաշեն ՔԿՀ դատապարտյալ Գագիկ Եղիազարյանը ապրիլի 26-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ փաստաբան Տիգրան Եգորյանը չի կատարել իր պարտականությունները, առանց իրեն զգուշացնելու հրաժարվել է իր պաշտպանությունը իրականացնելուց և յուրացրել ՀՀ-ից իրեն որպես վնասի փոխհատուցում հատկացրած 2.500 եվրոն: 

Տիգրան Եգորյանը, անդրադառնալով իրեն ուղղված Եղիազարյանի մեղադրանքներին, պարզաբանել է, որ դեռ մինչև «Սասնա Ծռեր» խմբի ձեւավորումն ու դրա մասին հայտարարումը, իրավաբանական օգնություն է ցուցաբերել այդ խմբի անդամներին, «Սասնա Ծռեր»-ի գործով նաև Գագիկ Եղիազարյանին: Փաստաբանի խոսքով, այդ տարիների ընթացքում «Սասնա Ծռերը» եւ իրենց համակիրները պատահել է, որ առաջարկել են իրեն վարձատրել, սակայն ինքը հրաժարվել է` համարելով որ ծանր շրջանում են գտնվում։

«Կոնկրետ այդ խմբի անդամներին մատուցվող ծառայությունը` պաշտպանությունը, չեմ դադարեցրել և, ըստ պայմանավորվածության, շարունակել եմ մինչև 1-ին ատյանի դատարանի դատավճիռը։ Դեռևս 2018-2019 թթ, երբ հնարավոր եղավ լուծել նրանց կալանքների հարցը, զգուշացրել եմ, որ բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեմ 1-ին ատյանի դատարանում գործի քննության շրջանակում, որից հետո չեմ կարողանալու շարունակել նրանց պաշտպանությունը։ Նրանք ունեին մի քանի պաշտպաններ, այդ թվում` հանրային, և հենց մյուս պաշտպանների միջոցով էլ շարունակվել է պաշտպանությունը։ 

Խմբի անդամներին և Գագիկ Եղիազարյանին երբեք չեմ խոստացել Սահմանադրական դատարան դիմել։ Այդպիսի պայմանավորվածություն ունեցել եմ միայն Վարուժանի հետ, որի համար և անունից էլ աշխատել եմ դիմումի վրա և դիմել։ Աշխատանքներին մասնակցել է նաև Արայիկ Պապիկյանը, որը խմբի մյուս անդամների անունից է դիմում ներկայացրել ՍԴ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր