784 դիտում
11:34 11-05-2024
Լրագրողների գործառույթն ուրիշ է. aravot.am
Aravօt.am-ը գրում է․ «Ընկեր Աբրահամյան, բա դուք չե՞ք միանում շարժմանը»,- երեկ ավտոբուսի կանգառում ինձ են հարցնում մոտավորապես իմ տարիքի տղամարդիկ: «Ոչ, – ասում եմ, – լրագրողը ոչ մի շարժման չպիտի միանա եւ ոչ մի շարժմանը դեմ չպիտի լինի»: «Վատ է, շատ վատ է, – հանդիմանեցին զրուցակիցներս, բայց որոշեցին զրույցը շարունակել, – իսկ ի՞նչ եք այս ամենի մասին մտածում»: Ես շատ բան եմ մտածում, բայց ոտքի վրա չեմ կարող իմ մտքերը շարադրել: Համ էլ 45 համարս արդեն եկավ:
Հպարտությունը (superbia իմաստով) մահացու մեղքերից ամենահիմնականն է, եւ ես, բնականաբար, չեմ պատրաստվում որեւէ ձեւով նսեմացնել իմ համաքաղաքացիների տեսակետների նշանակությունը: Պարզապես անկախության տարիներին լրագրության մասին ձեւավորվել է սխալ պատկերացում, մասնավորապես՝ որ մենք պետք է որեւէ կողմից մասնակցենք քաղաքական պայքարին: Եվ լրագրողներն, իհարկե, մեծապես նպաստել են այդ սխալ պատկերացման ձեւավորմանը: Այդ թվում՝ նրանք, ովքեր պատգամավոր եւ վարչապետ դարձան:
Իսկ այսօր Հայաստանում հազարավոր մարդիկ կան, որոնք ներկայանում են որպես լրագրող, քաղաքագետ, մեկնաբան, վերլուծաբան եւ ոչ միայն ներգրավված են պայքարի մեջ, այլեւ վերջին բառերով հայհոյում են իրենց դուր չեկած քաղաքական գործիչներին: Եվ այդ «լաչառ» տոնայնության մեջ են մնում նաեւ այն ժամանակ, երբ թողնում են լրագրությունը եւ դառնում են պատգամավոր կամ վարչապետ:
Ամբողջական հոդվածը`սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր
3533 դիտում
20:08 22-11-2019
Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք. ՊԵԿ
Այս բաժնից
1024 դիտում
17:26 31-10-2024
Ինչու հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը. Արտակ Զաքարյանը 10 պատճառ է ներկայացրել
577 դիտում
16:52 31-10-2024
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
3421 դիտում
16:28 31-10-2024
Ահազանգ իրավապահներին՝ 24 հազար դոլարով շենգեն վիզա են «դասավորել». Aravot.am