211652_close_icon
views-count958 դիտում article-date 12:05 11-05-2024

Նախնական տեղեկություններով ոստիկանական տարբեր բաժիններ այս պահին բերման են ենթարկվել շուրջ 50 քաղաքացիներ

Նախնական տեղեկություններով ոստիկանական տարբեր բաժիններ այս պահին բերման են ենթարկվել շուրջ 50 քաղաքացիներ, հայտնում է «Ազգային ճակատը»:

Բոլոր քաղաքացիներին տրամադրվում է փաստաբանական օգնություն:  Բաժիններ են այցելում նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորները:

Նշենք, որ քաղաքացիները բերման  են ենթարկվել Թբիլիսյան խճուղուց, Գայի պողոտայից, Սասաունցի Դավիթ արձանի մոտակա տարածքից:

 Նշենք, որ նախօրեին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ ակցիաներ են իրականացվելու։ Այսօր հանրահավաք չի նախատեսվում։ Հանրահավաքը տեղի կունենա կիրակի՝ 18։30-ին։

Նախօրեին առավոտից Հանրապետության հրապարակից քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթ էին սկսել դեպի տարբեր բուհեր։ Բուհերից խմբերով ուսանողներ էին միանում Բագրատ Սրբազանին։ Երթը եղել է ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Բրյուսովի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։ Ընդ որում Բագրատ Սրբազանը կարճ ժամանակով մտել է Կոնսերվատորիա, հնչեցրել իր կոչը և դուրս եկել։

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։

Նմանատիպ նյութեր