211652_close_icon
views-count1405 դիտում article-date 10:30 12-05-2024

Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի․ հավանաբար ԱԱԾ-ում գիտակցում են շինծու գործի անհեթեթությունն ու հետևանքները․ Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառումը: 

Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի։

Այո, հայաստանյան իշխանության պատվերով աշնանը իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ հակաիշխանական կոչեր անելու համար։ Հայտարարվել էր հետախուզում, ՀՀ իրավապահները դիմել են ՌԴ իրավապահներին և, միջպետական համաձայնագրի շրջանակներում, ՌԴ֊ում հայտարարվել է դաշնային հետախուզում, որի շրջանակներում իմ նկատմամբ գործողություն իրականացվեց։ Զարմանալին այն է, որ ինձ արտահանձնելու համար պահանջվող նութերը ՀՀ իրավապահների կողմից նախ չտրամադրվեցին ՌԴ իրավապահներին, այնուհետև հարցմանն ի պատասխան ՀՀ֊ից պաշտոնապես խնդրեցին միջոցներ չձեռնարկել և չարտահանձնել, որի հիմքով և ազատ արձակվեցի։ Հավանաբար ԱԱԾ֊ում գիտակցում են շինծու ցործի անհեթեթությունն ու հետևանքները։ Միաժամանակ տեղեկատվական դաշտ են նետվում իմ նկատմամբ ՀՀ֊ում այլ հոդվածներով քրեական գործեր հարուցելու մասին լուրեր։ Բնականաբար կեղծիք է։ Նիկոլ ես անպայման գալու եմ քո հետևից։

Նմանատիպ նյութեր