211652_close_icon
views-count2688 դիտում article-date 11:27 01-09-2019

Քաղաքապետարանը «Սանիթեք»-ի հետ կապված իրենց հարցը համարում է որպես «անձնական խնդիր». նրանք նույնիսկ չեն գիտակցում բուն խնդիրը և դրա հետևանքները. «Սանիթեք» ընկերություն

Համաձայն «Սանիթեք» -ի մեր աղբյուրների՝ ընկերությունը բազմիցս բանավոր և պաշտոնապես նախազգուշացրել է քաղաքապետարանին, որ ընկերությանն անհրաժեշտ է գումար՝ դիզել գնելու և այլ պարտավորությունների դիմաց վճարումներ կատարելու համար, որպեսզի հնարավորություն ունենան շարունակել ծառայությունների մատուցումը: Քաղաքապետարանը չի լսել և չի էլ մտածել այն մասին, թե ինչ կարող է լինել՝ կարծես թե նրանք որևէ կապ չունեն այդ ամենի հետ: Վերջին մամուլի հաղորդագրությունը տարածվեց այն ժամանակ, երբ քաղաքապետարանը տուգանեց ընկերությանը մոտ 100 միլիոն ՀՀ դրամի և հրաժարվեց հանձնել առգրավված հաշիվ-ապրանքագրերը՝ ավելի քան 200 միլիոն ՀՀ դրամ: Ավելին, քաղաքապետարանը «Սանիթեքի» հետ կապված իրենց հարցը համարում է որպես «անձնական խնդիր», և նրանք նույնիսկ չեն գիտակցում բուն խնդիրը և դրա հետևանքները: Համատեղ ոչ մի լուծման մասին անգամ խոսք չի գնում:

Նմանատիպ նյութեր