25455 դիտում
10:45 12-05-2024
Երևանում՝ Լամբադա կամրջի մոտ, հրդեհ է բռնկվել «Dodge» մակնիշի ավտոմեքենայում. ժամանել են հրշեջները. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկրարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ Լամբադա կամրջի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Ղուկասյանն ու Մերի Վառյանը:
Հրշեջները մարել են «Dodge» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Լուսինե Մ.-ն՝ քաղաքացիների օգնությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+