26487 դիտում
22:46 08-02-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Citroen մակնիշի ավտոմեքենայում. ժամանել են հրշեջները, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի 23/1 հասցեի հարևանությամբ գտնվող շենքի բակում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ այրվում է կայանված Citroen մակնիշի ավտոմեքենա։
Տեղում պարեկներ Անահիտ Ասատրյանը, Դավիթ Մադոյանը, Արման Խալաթյանն ու Հայկ Մկրտչյանը սահմանազատել են տարածքը, դեպքի վայրից հեռացրել մի քանի ավտոմեքենա, որպեսզի հրշեջների աշխատանքը չբարդանա։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ե.-ին։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում հրդեհի պատճառը, պարզվում է։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+