211652_close_icon
views-count1195 դիտում article-date 10:24 13-05-2024

Շուրջ 20 փողոց է փակվել. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է, թե որ փողոցներն են փակվել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել, ներկայացնելով, թե այսօր վաղ առավոտից որ փողոցներն են փակվել:

Սրբազանի կոչով այսօր քաղաքացիները փակել են.

Մալյան փողոցը
Մյասնիկյան պողոտան
Աբովյան փողոցը (Պլանի գլուխ)
Թբիլիսյան խճուղին
Հանրապետության փողոցը
Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը
Տերյան փողոցը
Բուզանդի փողոցը
Վարդանանց փողոցը
Սարկավագի փողոցը
Քոչար-Վաղարշյան խաչմերուկը
Թումանյան փողոցը
Խանջյան փողոցը
Տիգրան Պետրոսյան փողոցը
Դավիթ Բեկ - Սարի թաղ հատվածը
Վազգեն առաջին Վեհափառի փողոցը
Մոսկովյան փողոցը
Բաղրամյան պողոտան
Թումանյան - Նալբանդյան խաչմերուկը
Աբովյան փողոցը

Իրազեկման ակցիաներ են տեղի ունեցել.

Դավթաշենում
Բաղրամյան պողոտայում
Մետրոյի «Բարեկամություն» կայարանում

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Նմանատիպ նյութեր