1486 դիտում
18:14 14-05-2024
Չորս քաղաքական ուժերը ձեւավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ. Նրանք հայտարարություն են տարածել
եղի է ունեցել ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն» կուսակցության, «Հանուն Հանրապետության» կուսակցության, Եվրոպական կուսակցության եւ Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդների եւ ղեկավար կազմերի ներկայացուցիչների հանդիպում:
Այս 4 ուժերի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հանդիպման մասնակիցները, հայտնելով իրենց վճռականությունը ջանքեր գործադրելու.
- Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կայացման եւ եվրոպական ինտեգրման գործում, որը տեսնում են Հայաստանի արեւմտյան քաղաքականության ուժգնացման եւ Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին Հայաստանի լիիրավ անդամակցության մեջ,
- Հայաստանի ինքնիաշխանությունը վտանգող Ռուսաստանից եկող սպառնալիքների դեմ պայքարում, որոնք արտահայտվում են երկրի ներքաղաքական կայունությունը խաթարող ներկայիս հրապարակային գործընթացներում,
- Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման, բարեփոխումների, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, հատկապես դատական եւ իրավապահ համակարգերում վեթինգի իրականացման գործում, որոնք մնում են չլուծված իշխանությունների անհետեւողականության եւ կադրային խնդրահարույց քաղաքականության պատճառով,
- Ալմա-Աթիի հռչակագրի սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման եւ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հաջող ավարտի գործում,
- Արցախի խնդրի արդար հանգուցալուծման եւ միջազգային իրավական եւ քաղաքական մեխանիզմների գործադրմամբ Արցախի հայության վերադարձի, անվտանգության եւ իրավունքների ապահովման գործում, ինչպես նաեւ վերահաստատելով իրենց հավատարմությունը քաղաքացիական ուժերի հետ համատեղ մինչ այժմ արտահայտած իրենց դիրքորոշումներին, որոնք ամրագրվել են,
մասնավորապես, 2023թ. փետրվարի 21-ի հայտարարության (Երեւան), 2023թ. սեպտեմբերի 30-ի հայտարարության (Երեւան), 2023թ. նոյեմբերի 13-ի հայտարարության (Բրյուսել), 2024թ. մարտի 28-ի հայտարարության մեջ (Երեւան), ինչպես նաեւ խորացնելով միմյանց միջեւ համախոհության եւ համագործակցության ավանդույթը՝ որոշեցին ձեւավորել Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակ։
Հիմնադրելով հարթակը` միջոցառմանը մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներն իրենց հաստատակամ հավատարմությունը հայտնեցին Հայաստանի ժողովրդին՝ նպատակ ունենալով ստեղծել համախոհ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի արդյունավետ շփման համար անհրաժեշտ միջավայր։
Մշտական գործող այս «կլոր սեղանը» կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների առջեւ ծառացած քաղաքական եւ քաղաքացիական խնդիրների եւ մարտահրավերների շուրջ մոտեցումների հետագա մերձեցմանը եւ հնարավորություն կստեղծի խնդիրների առավել լայն շրջանակի վերաբերյալ միասնական դիրքորոշումների ձեւավորման եւ համատեղ գործողությունների իրականացման համար։
Հանդիպմանը մասնակցած ուժերը միմյանց միջեւ համագործակցության հետագա սերտացման եւ խորացման հնարավորության որեւէ սահմանափակում չեն դնում։
Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակը բաց է բոլոր համախոհ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի, անհատների միանալու համար։
«Հանրապետություն» կուսակցություն
«Հանուն Հանրապետության» կուսակցության,
Եվրոպական կուսակցության,
Քրիստոնյա-Ժողովրդավարական կուսակցության

Նմանատիպ նյութեր
9923 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
Այս բաժնից
775 դիտում
16:14 31-10-2024
Կեղծ ստվերի դեմ չեք պայքարում, ձեր գրպանի պարունակությունն ավելացնելու համար եք պայքարում. Aravot.am
553 դիտում
15:59 31-10-2024
Հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի. Փաշինյան
649 դիտում
15:50 31-10-2024
Մարդիկ անհամբեր են ու դրա մեջ ագրեսիվության տարրեր կան. ու նրանք ճիշտ են. Փաշինյան