211652_close_icon
views-count2101 դիտում article-date 23:41 15-05-2024

Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն այսօր հրաժարական է տվել։
 
Տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արմեն Հայրապետյանը։
 
«Ընտրություններից հետո մենք կոալիցիոն հուշագիր էինք ստորագրել «Ազատական» կուսակցության հետ։ Ըստ այդ համաձայնագրի՝ 2.5 տարի կառավարելու էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը` ի դեմս Բագրատ Զաքարյանի, իսկ վերջին 2.5 տարին` Սամվել Բաբայանի թիմակիցը՝ Խաչատուր Անդրեասյանը»,- ասել է նա։
 
Հիշեցնենք` Բագրատ Զաքարյանը Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի նոյեմբերին։

Նմանատիպ նյութեր