940 դիտում
15:38 17-05-2024
Համագյուղացուս հետ անձնական զրույցում ընդամենը ասել եմ՝ երանի բոլոր հարցերը փողոց փակելով լուծվեին․ Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի միջադեպի մասին
Երեկ Կիրանցում շատ տհաճ բան եղավ, ցանկալի էր, որ չլիներ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով երեկ իր ու լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին։
Հարցին՝ ինչի՞ց հետո է սկսվել միջադեպը, պատգամավորն ասաց․
«Ես ընդամենը մեկուկես րոպեով իջել եմ մեքենայից, տեսել եմ իմ համագյուղացիներին, չէի հասցրել մի քանի բառ փոխանակել ու երբ Գոհարիկը իր համագյուղացիներին ասաց՝ ճի՞շտ ենք արել, որ փողոցը փակել ենք, ասացի երանի բոլոր հարցերը կարողանայինք ճանապարհ փակելով լուծել։ Այդ անձնական զրույցից հետո սկսեցին ասել, թե Գեղամ Նազարյանը պահանջում է ժողովրդից բացել ճանապարհը ու դրանից հետո սկսվեց այդ տհաճ միջադեպը»։
Նազարյանն ասաց, որ չի ցանկանում շատ խոսել այս միջադեպի մասին՝ միայն ավելացնելով, որ իր սերն է փոխանցում բոլոր նրանց, ովքեր երեկվանից անդրադարձել են այս թեմային։
«Իմ սերն եմ փոխանցում, գրկում եմ ու համբուրում եմ բոլորին»,- ասաց պատգամավորը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան