211652_close_icon
views-count952 դիտում article-date 16:12 17-05-2024

«Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են

«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սույն թվականի մայիսի 16-ին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով, տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դրությունները։

Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները, առ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա։

Շանթ Հարությունյանը հայտնել է իր մտահոգությունները՝ Հայաստանի նկատմամբ արտաքին սպառնալիքների մասին։

Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանն ընդգծել են Հայաստանի ներքին կայունության կարևորությունը»։

Նմանատիպ նյութեր