211652_close_icon
views-count931 դիտում article-date 21:26 17-05-2024

Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Փարիզում մեր պատվիրակության հետ ծաղիկներ խոնարհեցինք Կոմիտաս վարդապետի և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետին հարող ընդարձակ ճեմուղու տարածքում, որը բարեկամական Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում երեք տարի առաջ ստացավ «Հայաստանի էսպլանադ» անվանումը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը:

Նմանատիպ նյութեր