211652_close_icon
views-count1087 դիտում article-date 21:43 17-05-2024

Հաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ Սրբազան

Հաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը, գրում է tert.am-ը։

«Կիրակի օրը տեղյակ կլինեք, թե ի՞նչ է տեղի ունենալու առաջիկա շաբաթվա ընթացքում։ Մենք մի քանի օրվա անելիք ունենք և այդ անելիքները մայիս ամիսը կդարձնեն շատ լավ ամիս»,- ասել է Սրբազանը։

Խոսելով սահմանազատման և Մհեր Գրիգորյանի մասին Սրբազանը ավելացրեց․

«Եթե չեք կարողանում ընդդիմանալ, ստիպված եք լինում հրամաններ կատարել, ավելի լավ կլինի հրաժարվեք ուղղակի։ Ստի գործիք դարձած Մհեր Գրիգորյանին էլ եմ նույնը ասում։ Մհե՛ր Գրիգորյան, դուք դարձել եք ապօրինության, անօրինության, հակասահմանադրական, հակաազգային, հակապետական այս ամբողջ գործընթացի քավության նոխազը։

Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը։ Իրավասություն չունեիք որևէ ձևով պետական այդ բարձր մակարդակի գործառնությունը Դու՛ք իրականացնել։ Ձեզ ստիպել ու պարտադրել են, որ դու՛ք անեք։ Դուք էլ սիրով երևի, կամ դժկամությամբ՝ հանձն եք առել։ Մի կողմ թողեք, հրաժարվե՛ք այս բոլորից»,- ասել է նա։

Խոսելով վաղվա ծրագրերի մասին նա հայտարարեց, որ վաղը նույնպես կհանդիպի քաղաքական կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր