3407 դիտում
17:46 13-07-2020
Մենք շան բերանը տալու հայրենիք չունենք. Բագրատ Սրբազան
Մենք շան բերանը տալու հայրենիք չունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղամեջից կատարած ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Լրատվությունից գիտեք, որ մեր բանակը կարևոր քայլ է կատարել, որ մեր բանակը կարևոր քայլ է կատարել և կատարում»,-ասաց նա:
Վերջինին ուղեկցում էին այլ քահանաներ ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Իր հերթին Տավուշի մարզպետն ասաց. «Մենք հիմա գտնվում ենք Մովսես գյուղում: Կյանքը բնականոն հունի մեջ է: Մարդիկ զբաղված են իրենց առօրյա աշխատանքով և մեծապես շնորհիվ մեր փառապանծ հայոց բանակի, որն ապահովում է մեր ու մեր գյուղերի անդորրը: Մենք կերտել ենք հաղթական բանակ, որը հաղթական է լինելու մինչև վերջ»:
Բագրատ Սրբազանը նույնպես հավաստեց, որ Մովսեսում տագնապ ու վախ չկա, ու մովսեսցին պատրաստ է մեր բանակի, սպաների ու զինվորների հետ միասին դիմագրավել ցանկացած հարձակման:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նաև խնդրանքով դիմեց թիկունքում գտնվող հայ ժողովրդին:
«Անկախ նրանից, քաղաքական ինչ կողմնորոշում ունեք, բոլորդ էլ հարգելի եք: Շատ եմ խնդրում ձեզ գոնե այս վայրկյանին մարդկանց ո՛չ թիրախավորեք, ո՛չ անվանարկեք, ո՛չ որևէ կերպ փորձեք ցեխ շպրտել: Գոնե մի քանի օր հանդարտվեք, որովհետև սա մեր բոլորի կյանքն է: Կորուստներն էլ են մերը, ձեռքբերումներն էլ: Ավել պակաս բաներ մի գրեք: Սա ավելի է անհանգստացնում մեզ, քան դիմացում գտնվող հակառակորդը»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1741 դիտում
18:12 08-02-2014
Ազերիները ոսկու համար վճարելու են 510,000 դոլար. մի խոսքով՝ շան բերանը լեզու ենք դնում. Վահե Ղազարյան
1249 դիտում
21:43 17-05-2024
Հաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»