Հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները անհատ ձեռնարկատեր Սուսաննա Գիշյանին պատկանող հյութերի և կոմպոտների արտադրությունում իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ կազմակերպությունում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները (Տավուշի մարզ, քաղաք Այրում)։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։