211652_close_icon
views-count736 դիտում article-date 16:09 18-05-2024

Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը

Հայ Առաքելական եկեղեցին մայիսի 19-ին կնշի Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը:

Այս մասին նշվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ։

Մայր Աթոռը հայտնում է, որ սա առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն:

Նմանատիպ նյութեր