211652_close_icon
views-count928 դիտում article-date 09:58 19-05-2024

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ մայիսի 19-ին, նշում է Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը:

Մայր Աթոռը հայտնում է, որ սա առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը:

Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, հավասար Հորը և Որդուն:

Նմանատիպ նյութեր