211652_close_icon
views-count1183 դիտում article-date 11:09 20-05-2024

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական աշխատանքներն ավարտվել են

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմիններն ուղարկվել են Թավրիզ, որոնողական աշխատանքներն ավարտվել են, հայտնել են Կարմիր մահիկից։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։
Իրանի կառավարությունը վստահեցրել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը նախարարների կաբինետի աշխատանքի խափանումների չի հանգեցնի։ Այս մասին ասվում է նախարարների կաբինետի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն երկրի Սահմանադրության, երկու ամսով կփոխանցվեն առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին։ Նա կստանձնի երկրի ղեկավարությունն առաջիկա երկու ամիսներին, իսկ 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն։

Նմանատիպ նյութեր