211652_close_icon
views-count4126 դիտում article-date 10:56 08-05-2014

Լարված իրավիճակ` «Արցախբանկում». բանկի աշխատակիցները թույլ չեն տալիս մարդկանց մտնել բանկ

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել «Արցախբանկի»՝ Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում: Վերջիններս պահանջում են հանդիպում կազմակերպել բանկի ղեկավարության հետ, սակայն բանկի աշխատակիցները փակել են բանկի դռները՝ թույլ չտալով նրանց մտնել բանկ մտնել: 2006 թվականից «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի և բնակիչների միջև անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր է կնքվել: Բնակիչները պարտաճանաչորեն՝ պարբերաբար կատարել են վճարումներ՝ նշված շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Այնուհետ բնակիչներին հայտնել են, որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում և վերջիններս շենքի նկատմամբ ոչ մի իրավունք չունեն:

Նմանատիպ նյութեր