211652_close_icon
views-count83077 դիտում article-date 23:59 21-05-2024

Կրակոց՝ Կոտայքի մարզում. բաժնի պետն ու ծառայության գծով տեղակալը, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են «Մակարով» ատրճանակով զինված տղամարդուն. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Էդմոն Այվազյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են վնասազերծել զինված տղամարդուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր գյուղում մի քաղաքացի ատրճանակով զինված կրակոցներ է արձակում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Է. Այվազյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ա. Սարգսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Պարեկների և ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ դեռ պարզ չէր՝ որտեղ է հնչել կրակոցը և ով է հեղինակը։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են կրակոցի վայրը, իսկ րոպեներ անց ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում ենթադրյալ կրակոցներ արձակածի մասին ու Է. Այվազյանն ու Ա. Սարգսյանը օպերատիվ խմբով մեկնում են նշված գյուղ, ճշտում են կրակողի գտնվելու վայրը ու նրան կարողանում են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել, ում ձեռքին է լինում նաև «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված վիճակում։

Ոստիկանները նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Կոտայքի բաժին, այնուհետև նրան ու հանցագործության գործիք «Մակարով» տեսակի ատրճանակը ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը 39-ամյա Մայիս Մ.-ն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սերոժ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Տեղում է նաև փորձաքրեագետը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր