26403 դիտում
17:27 22-05-2024
Դանակահարություն՝ Տավուշի մարզում․ քաղաքացին փորձել է ապօրինի փայտանյութ ձեռք բերել, սակայն երբ էկոպարեկը նրան մերժել է, վերջինիս ոտքի և թիկունքային հատվածներում դանակով հարվածներ է հասցրել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 19-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Իջևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ դանակահարված վիճակում ընկերների կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Մնացականյանը և Գուլքանյանը։
Արդեն հիվանդանոցում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 44-ամյա Գարիկ Բ․-ն է։
Պարզել են նաև, որ Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Սամվել Հ․-ն ապօրինի փայտանյութ ձեռք բերելու համար դիմել է նրան, սակայն մերժում ստանալուց հետո, վերջիններիս միջև վիճաբանություն է առաջացել, ինչի արդյունքում նա իր մոտ եղած դանակով Գարիկ Բ․-ի ոտքի և թիկունքային հատվածներում հարվածներ է հասցրել:
Ոստիկանները Սամվել Հ․-ին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ Սամվել Հ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գարիկ Բ․-ն աշխատում է Իջևանի անտառտնտեսությունում՝ որպես էկոպարեկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
18522 դիտում
22:59 13-08-2014
Վայոց Ձորի մարզում 15֊ամյա աղջիկը մորը պաշտպանելու նպատակով դանակով հարվածներ է հասցրել հորը