211652_close_icon
views-count817 դիտում article-date 18:29 23-05-2024

Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին

Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները Ուկրաինա են ուղարկում 150 միլիոն ֆունտ ստեռլինգի (190,9 միլիոն դոլար) չափով ռազմական օգնության նոր փաթեթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Sun պարբերականը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շափսին։

«150 միլիոն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության փաթեթ է ուղարկվում Ուկրաինա՝ օդային և ծովային պաշտպանությունն ուժեղացնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Օգնությունը կներառի հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր՝ 70 միլիոն ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ, գրում է Sun-ը։ Բացի այդ, օգնության փաթեթը կներառի ոչ մեծ նավակներ, հետախուզական անօդաչու թռչող սարքեր և հեռակառավարվող վերջրյա սարքեր՝ 80 միլիոն ֆունտ արժողությամբ։

Նշվում է, որ միջոցները կհատկացվեն Ուկրաինայի օգնության միջազգային հիմնադրամից, որում Լոնդոնն ու նրա դաշնակիցները մարտ ամսվա դրությամբ ներդրել են շուրջ 900 մլն ֆունտ ստեռլինգ։ Հիմնադրամը միավորում է Բրիտանիային և նրա մի շարք գործընկերների, ինչպիսիք են Լիտվան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և Նիդեռլանդները:

Նմանատիպ նյութեր