211652_close_icon
views-count1126 դիտում article-date 23:27 23-05-2024

Մաշհադում մոտ 3 միլիոն իրանցի դուրս է եկել փողոց՝ վերջին հրաժեշտը տալու նախագահ Ռաիսիին

Իրանի Մաշհադ քաղաքում տեղի է ունեցել երկրի՝ ավիավթարից զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի հուղարկավորությունը։ Փոխանցում է Tert.am-ը։

Սգացող իրանցիների բազմությունը հավաքվել էր Մաշհադի օդանավակայանում և այն փողոցներում, որոնք տանում էին դեպի Իմամ Ռեզայի դամբարան, որտեղ Ռաիսին խնդրել էր իրեն թաղել մահից շատ առաջ:

Ինչպես նշում է ԻՌՆԱ-ն, կադրերում երևում է, որ դամբարանը և դրա շրջակայքը լեփ-լեցուն են մարդկանցով, որոնք ցանկանում են հարգանքի տուրք մատուցել մահացած նախագահի հիշատակին: Մաշհադի քաղաքապետարանի հաշվարկներով՝ քաղաքի փողոցներում հավաքվել է մոտ 3 միլիոն մարդ։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

 

Նմանատիպ նյութեր