108989 դիտում
09:11 25-05-2024
Ավազակային հարձակում՝ Վանաձորում․ թալանել են տեղի հայտնի առևտրականին․ հարվածել են գլխին ու հափշտակել «Lexus»-ը, որի մեջ եղել է 40 հազար դոլար և 36 մլն դրամ․ «Lexus»-ը հայտնաբերվել է «Նավ» ռեստորանի մոտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի շենքերից մեկի բակում ավազակային հարձակում է տեղի ունեցել և տուժածը ընկած է գտենին, իսկ նրան պատկանող ավտոմեքենայով հանցագործը կամ հանցագործները դիմել են փախուստի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանից դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանն ու նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանը, վարչության պետի ծառայության գծով տեղակալ Հրանտ Վարդանյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը, ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրմանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Տիգրան Ոսկանյանը իր բնակության՝ Թաթերական փողոցի 4-րդ շենքի բակում իրեն պատկանող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակում կանգնեցնելու նպատակով դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել ավտոտնակի դռանը, բացել այն և այդ ժամանակ իր թիկունքի կողմից անհայտ անձը հարվածել է իր գլխին, ով վայր է ընկել, իսկ երբ ուշքի է եկել, նկատել է , որ ավտոմեքենան առևանգել են։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը դեպքի վայր է ժամանել Լոռու մարզի դատախազ Զորի Բաբայանը։
Դեպքի մասին ոստիկանության Բազումի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեթյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև փորձաքրեագետները։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ առևանգված «Lexus» մակնիշի ավտոմեքենան գտնվում է Վանաձոր քաղաքի Բոշյան փողոցի վերջնամասում, «Նավ» ռեստորանային համալիրի դիմաց։
Ոստիկանները, պարեկներն, քննիչներն ու փորձաքրեագետը ժամանում են նշված վայր , որտեղ առջևի հատվածը ամբողջությամբ վնասված հայտնաբերում են «Lexus»-ը։
Տեղում տարածքը սահմանազատում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-ր դասակի պարեկ Դավիթ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արման Անդրեասյանը։
Նշված վայրում նույնպես աշխատում են քննիչները և փորձաքրեագետները։
Ֆոտոլրագողի տեղեկություններով տուժածը, ով նույնպես եկել էր «Նավ» ռեստորանային համալիրի մոտ, ասում էր որ առևանգված ավտոմեքենայում եղել էր 36 մլն ՀՀ դրամ և 40 հազար դոլար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով տուժած Տիգրան Ոսկանյանը Լոռու մարզում հայտնի առևտրական է, ով զբաղվում է մեծածախ առևտրով։
Ոստիկանություննու քննչական բաժինը ձեռնարկում են անրհաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և գողունը հայտնաբերելու ուղղությամբ, իսկ տուժածն էլ հարվածի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16870 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ