211652_close_icon
views-count973 դիտում article-date 14:12 25-05-2024

Սրբազան պայքարին աջակցելու համար գործատուի ոչ իրավաչափ գործողությունների դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գիծ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել։ 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն (Սրբազան պայքար) աջակցելու համար գործատուի կողմից (պետական կամ ոչ պետական համակարգում) Ձեր հանդեպ իրականացված որևէ ոչ իրավաչափ գործողության դեպքում՝ ներառյալ աշխատանքից ազատումը կամ աշխատանքից ազատման սպառնալիքը, կարող եք դիմել «ԹԵԺ ԳԻԾ» նշված տարբերակներից որևէ մեկով՝ հեռ.՝  096 492984,  էլ. հասցե՝ [email protected] «Թեժ գիծը» հավաքագրում է տեղեկատվությունը՝ Ձեր խնդրի անհատական քննարկման և աշխատանքի վերականգնման ապահովմանն աջակցելու նպատակով: 

Տեղեկատվության հանրայնացումը կարող է տեղի ունենալ միայն Ձեր ցանկությամբ կամ համաձայնությամբ:

«Թեժ գիծը» գործում է ամեն օր 9:00-22:00:

Նմանատիպ նյութեր