211652_close_icon
views-count1054 դիտում article-date 11:11 26-05-2024

Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը կծառայի երկու պետությունների բարգավաճմանը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Անկախության օրվա առթիվ:
 
Շնորհավորական ուղերձում նշված է.
 
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաս տա նի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
 
Անկախությունից ի վեր բարեկամ Վրաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակ ցության զարգացումը հանդիսացել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը: Այս առումով առանցքային նշանակություն ունի այս տարի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկե րության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը։
 
Հավատացած եմ, որ մեր կառավարությունների համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում կկարողանանք լիարժեք օգտագործել այս հիմքը՝ մեր պետությունների միջև փոխգոր ծակ ցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար:
 
Կարևորում եմ այս տարվա մարտին Երևանում մեր ունեցած արդյունավետ քննարկումները երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Վստահ եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև խորացող ռազմավարական գործընկերությունը, հիմնված մեր ընդհանուր արժեքների և քաղաքակրթական ընդհանրությունների վրա, կծառայի մեր երկու պետությունների և տարածաշրջանի կայունությանն ու բարգա վաճմանը։
 
Կրկին շնորհավորում եմ այս կարևոր օրվա կապակցությամբ և բարեկամ Վրաստանին մաղթում խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։

Նմանատիպ նյութեր