1915 դիտում
17:15 27-05-2024
Հայտնի են ջրհեղեղի հետևանքով զnhերի անունները
ՆԳՆ-ն թարմ տեղեկատվություն է ներկայացրել տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ։
Մայիսի 27-ի ժամը 7.30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։
Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում:
Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դի (Ավագ Ավագյան, ծնված 1948թ․, Սարիբեկ Բալյան, ծնված 1985 թ․, Գնել Զաքարյան, ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան, ծնված 1964 թ․):
Ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է Թեժ գիծ:

Նմանատիպ նյութեր
889 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
7391 դիտում
11:57 15-08-2022
Հայտնի են «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված 6 քաղաքացիների անունները
1765 դիտում
10:28 28-06-2023
Հայտնի են Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
Այս բաժնից
694 դիտում
13:29 30-10-2024
Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց. ոստիկանություն